ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աղոթի՛ր և օրհնի՛ր

Աղոթի՛ր և օրհնի՛ր
16.05.2024 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 16

Ես սպասում եմ, որ մարդիկ իրենց խնդրանքները շարունակ Ինձ ներկայացնեն, որովհետև գիտեմ, որ այդ ջերմ թախանձանքների գնով է, որ նրանք կարողանում են խաղաղ վստահություն, զորություն և խաղաղություն գտնել:

ՈՒստի Ես, պարտականություն եմ դրել Իմ աշակերտների վրա` ամեն ժամ թախանձանքներ ներկայացնել:

Երբեք չձանձրանաք աղոթք անելուց:

Երբ մարդ տեսնում է, թե ինչ հրաշալի կերպով է իր աղոթքների պատասխանը տրվում, այդ ժամանակ խորապես ցավ է ապրում, որ քիչ է աղոթել:

Աղոթքը փոխում է ամեն ինչ:

Աղոթքը վերստեղծում է:

Աղոթքը անդիմադրելի է:

ՈՒրեմն աղոթիր, բառացիորեն անդադար աղոթիր:

Աղոթեք այնքան, որ գրեթե դադարեք աղոթելուց, որովհետև ձեռք եք բերել ժայռի պես հաստատուն վստահություն: Շարունակեք աղոթել, քանի որ այն արդեն այնքան մեծ սովորություն է դարձել, որ չեք կարող դիմադրել այդ պահանջներին:

Առհասարակ այնքան աղոթեք, մինչև որ այն վերածվի օրհնության: Այս միակ ձայնանիշն է, որի վրա պիտի ավարտվի ճշմարիտ աղոթքի մեղեդին: Ինչ-որ մարդու սերն ու խնդությունն է ուրիշների հանդեպ, այդպես էլ նրա աղոթքն ու օրհնությունն է Աստծո հանդեպ:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ